Թվային մոդելը, որը ստեղծվել է ավելի քան մեկ տարի, օգնում է վերականգնել հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այն թույլ է տալիս կազմակերպել աշխատանքի տարբեր փուլերը՝ գնահատել օբյեկտի վիճակը, տեղադրել սարքավորումներ և նույնիսկ կանխատեսել ապագա ռիսկերը: Autodesk ընկերությունը տաճարի վերականգնման համար տրամադրել է տեխնիկական խորհրդատվություն, ծրագրային ապահովում և ֆինանսական աջակցություն։



Հրդեհից առաջ ֆրանսիական Art Graphique & Patrimoine (AGP) ընկերությունը մանրամասն լուսանկարել էր  տաճարի մեծ մասը: AGP-ն և Autodesk-ը նորից սկանավորել են տաճարը՝ պարզելու համար, թե ինչ փոփոխություններ է կրել այն:

Դրա համար իրականացվել է տաճարի 3D սկանավորում, օգտագործվել են լազերային և լուսանկարչական սարքավորումներ։ Ստացված տվյալների հիման վրա բոլոր դետալները մանրամասնորեն վերստեղծվել են: Սա թույլ է տվել փորձագետներին տեսնել, թե ինչպես է հրդեհն ազդել շինության վրա և պլանավորել վերակառուցումը:

«Այս ամենի համար մոտ մեկ տարի պահանջվեց», — ասում է Autodesk-ի ճարտարապետության, ճարտարագիտության և շինարարության ռազմավարության փոխնախագահ Նիկոլաս Մանգոնը:

Եռաչափ մոդելն օգնում է ճարտարապետներին և ինժեներներին կատարել առաջադրանքներ՝ սկսած լուսավորությունից մինչև կռունկների և այլ սարքավորումների տաճարի տարածքում տեղադրման հետ կապված խնդիրներ: Նաև պլանավորվում է թիմերի աշխատանքը, որոնք պետք է աշխատեն միջնադարյան եկեղեցու բավականին սահմանափակ տարածքում։

Սպասվում է, որ տաճարը կբացվի հաջորդ տարի։ Բայց նույնիսկ դրանից հետո 3D մոդելը կարող է կարևոր դեր խաղալ՝ ըստ Մանգոնի, ընկերությունն այժմ քննարկում է այն հետագայում համալիրի կառավարման մեջ ներգրավելու հնարավորությունը։ Օրինակ, կօգտագործվեն զգայուն սարքեր, որոնք կորոշեն ապագա հրդեհների օջախները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն