Այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ-ում ամբողջական էթնիկ զտումները. Էդմոն Մարուքյան
Այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ-ում ամբողջական էթնիկ զտումները, Թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարվա ընթացքում հսկայական ջանքեր են ներդրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար, իսկ 2023 թ. հուլիսի 22-ին, նմանատիպ այլ մեկնաբանություններից հետո, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց` իր ողջ կյանքի «առաքելությունը պատերազմում հաղթելն էր։
Մինչ մենք բախվում ենք 2020 թ. պատերազմի սարսափելի հետևանքներին, որ սանձազերծել էր Ադրբեջանը` համաշխարհային կարգի ու իրավունքի ցանկացած նորմերի ու սկզբունքների դեմ, այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ-ում ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի` հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը: Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի արգելափակմանը»,- գրել է նա:
Արցախը շրջափակման մեջ է արդեն 236 օր։ Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել հաց, ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար: Բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացությունների դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակով, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությամբ և շոգ եղանակային պայմաններով:Այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ-ում ամբողջական էթնիկ զտումները, Թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարվա ընթացքում հսկայական ջանքեր են ներդրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար, իսկ 2023 թ. հուլիսի 22-ին, նմանատիպ այլ մեկնաբանություններից հետո, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց` իր ողջ կյանքի «առաքելությունը պատերազմում հաղթելն էր։
Մինչ մենք բախվում ենք 2020 թ. պատերազմի սարսափելի հետևանքներին, որ սանձազերծել էր Ադրբեջանը` համաշխարհային կարգի ու իրավունքի ցանկացած նորմերի ու սկզբունքների դեմ, այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ-ում ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի` հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը: Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի արգելափակմանը»,- գրել է նա:
Արցախը շրջափակման մեջ է արդեն 236 օր։ Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել հաց, ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար: Բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացությունների դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակով, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությամբ և շոգ եղանակային պայմաններով: