Օգոստոսի 5-ին, ժամը 02։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարմիրգյուղ գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։41-ին, մարվել՝ 04։07-ին: Այրվել են երկհարկանի տան (ընդհանուր մոտ 150 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 140 քմ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն