Լաչինի միջանցքի ապօրինի փակումը անդառնալի վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Դրա հետևում կանգնած է 120 000 մարդու իրական պատմություն, որոնցից յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից, սիրելիից զրկվելու ցավից»,- նշել է Բադալյանը՝ տարածելով Երևանում բուժում ստացող Ստեփնակերտի բնակչի պատմությունը լուսաբանող՝ Euronews-ի տեսանյութը։
«Եվրանյուզ»-ը հրապարակել է հարցազրույց՝ Երևանում քաղցկեղից բուժում ստացող արցախցու հետ:
«Ես չեմ մտածում իմ հիվանդության մասին: Մեռնելուց չեմ վախենում, որովհետև անցած պատերազմների ժամանակ մի քանի անգամ մահացել, հետ եմ էկել. Աստված փրկել է: Ես մենակ կարոտից եմ վախենում: Կարոտին չեմ դիմանում»,- ասում է Ստեփանակերտի բնակիչ Վաչիկ Բաբաջանյանն ու հուզվում: