«Մարզերում «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ, որոշ դեպքերում նույնիսկ տեղական ավագանու ՔՊ անդամներ միացել են «Հայաքվե»-ին»»,- ասուլիսում հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Միացել են սկզբունքայնորեն, հետևյալ հիմնավորմամբ, որ մենք մեր սեփական ղեկավարությանը երբևիցե մանդատ չենք տվել Արցախն Ադրբեջանի կազմում թողելու։ Նույնիսկ իրենց դեպքում եղել է որոշակի բողոքի գործողություն՝ սեփական կուսակցական ղեկավարության դեմ։ Կարծում եմ՝ սա կարևոր նախադեպ է։  Առաջիկայում  այս գաղափարը տարածվելու է հենց ՔՊ կուսակցության ներսում, ավելի ու ավելի շատ անդամներ, որոնք նաև պաշտոններ են զբաղեցնում, կարծում եմ, հետ են կանգնելու Արցախի հանձնման աղետալի ուղեգծից՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունենում Արցախում, որ այդ մարդկանց սովն ու արյունը մնալու է իրենց խղճին։ Կարծում եմ՝ դա տեղի է ունենալու», - նշեց Չալաբյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն