Պեկինը փորձում է գտնել ուկրաինական ճգնաժամի լուծման խաղաղ ճանապարհը․ Չինաստանի ԱԳ նախարար
Չինաստանն անկախ դիրքորոշում ունի ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ և փորձում է գտնել դրա լուծման խաղաղ ճանապարհը: Այդ մասին, ըստ Չինաստանի ԱԳՆ մամուլի հաղորդագրության, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է արտգործնախարար Վան Ին։
Ըստ նրա՝ Պեկինն ակտիվորեն նպաստում է խաղաղ գործընթացին և առաջ մղում բանակցությունները։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հարցը լուծելիս Պեկինը գործում են «օբյեկտիվ և ռացիոնալ»:
Վաշինգտոնն էլ դրական է գնահատել Ուկրաինայի հարցով Սաուդյան Արաբիայում գումարված համաժողովին Չինաստանի մասնակցությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Ըստ նրա՝ ամերիկացի պաշտոնյաները Ջիդայում հնարավորություն են ունեցել առանձնազրույց ունենալու չինացի պատվիրակների հետ: