ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանական բաժիններ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ՝ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում, հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից։
«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը»,– ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանները բերման են ենթարկել Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականցնող որոշ քաղաքացիների, որոնք հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ Լաչինի միջացքի ապաշրջափակման պահանջով։