Ադրբեջանում ժողովրդավարական ակտիվիստների վրա հարձակումներն անընդունելի են։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենը։

«Մենք պետք է ավելին անենք, որպեսզի ճնշում գործադրենք նախագահ Իլհամ Ալիևի վրա։ Նա պետք է դադարեցնի հաշվեհարդարը քաղաքական այլախոհների նկատմամբ և ազատ արձակի քաղբանտարկյալներին, ինչպիսին է տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, ինչպես նաև պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»,- նշել է սենատորը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն