Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Օգոստոսի 9-ին՝ ժամը 08։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրին Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին, «Mitsubishi» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1991թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ շտապօգնության աշխատակիցները ուղևոր Ա․ Խ․-ին (ծնված 1989 թ․) տեղում ցուցաբերել են բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։