Սերգիև Պասադում՝ Զագորսկի գործարաններից մեկի տարածքում, այսօր պայթյուն է որոտացել: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել «ՊիրոРոս» ընկերության հրագործական տեխնիկայի պահեստում։ Հայտարարվել է տարհանում։

Մերձմոսկովյան մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 45-ի: Ըստ վերջին տվյալի՝ փլատակներից դուրս է բերվել 3 մարդ: Պաշտոնյաների համաձայն՝ այնտեղ դեռևս կարող է լինել մինչև 5 մարդ։ Գործարանի աշխատակիցների շրջանում զոհվածների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Վորոբյովը չի հաստատել Սերգիև Պասադում անօդաչու թռչող սարքի հարձակման վարկածը։ Պայթյունից հետո արդյունաբերական անվտանգության պահանջների խախտման հոդվածով քրեական գործ է հարուցվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն