Ըստ ձեզ, որոնք են Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները․ այս հարցով դիմել են երևանցիներին։

Պատասխանները եղել են հետևյալը․

  • Աղբահանության խնդիր  33,4 տոկոս
  • Հասարակական տրանսպորտի խնդիրներ – 29 տոկոս
  • Բնապահպանական խնդիրներ/Էկոլոգիա – 17,9 տոկոս
  • Գնաճ, ինֆլյացիա – 13  տոկոս
  • Ճանապարհների վատ վիճակ, խցանումներ – 10,5 տոկոս
  • Գործազրկություն – 6,8 տոկոս
  • Կրթական համակարգի վատ վիճակ – 6,6 տոկոս
  • Վթարային շենքերի փոխարեն նորերի կառուցումը – 5,8 տոկոս
  • Անվտանգություն – 5,7 տոկոս
  • Ջրամատակարարում – 5,3 տոկոս
  • Բուժ հաստատությունների վատ սպասարկում – 6,40 տոկոս
  • Ապօրինի շինարարություն – 5,1 տոկոս
  • Արտագաղթ – 3,8 տոկոս
  • Բարձր հարկեր – 3,5 տոկոս
  • Կոմունալ վարձերի խնդիր – 3,0 տոկոս
  • Կոռուպցիա – 2,8 տոկոս
  • Նոր մետրոյի կառուցման խնդիր – 2 տոկոս
  • Այլ – 24,8
  • Դժվարանում եմ պատասխանել - 3

Նշենք, որ քաղաքացիներին հնարավորություն է տրվել մի քանի պատախան նշել։

Նշենք, որ մեկ տարի առաջ ևս նման հացում է արվել, և պարզվում է՝ այս մեկ տարվա ընթացքում մի շարք կարևոր հարցերում, ըստ աղաքացիների, կա կտրուկ հետընթաց։ Օրինակ՝ աղբահանություն, բնապահպանություն, ճանապարհների վատ վիճակ, խցանումներ, վթարային շենքերի թոխարինում նորեով և այլն։

Կան նաև մի շարք խնդիրներ, որոնք նախկինում քաղաքացիները չեն նշել և հիմա կան այդ խնդիրները․ օրինակ՝ ջրամատակարարում, արտագաղթ, բարձր հարկեր, կոմունալ վարձերի խնդիր և այլն։

Հարցումներն իրականացվել են Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 5-ը։

Հարցումն իրականացրել է  «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն։

Հարցման արդյունքները ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց մամուլի ասուլիսի ժամանակ։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն