Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ, որոնք ընդգրկում են 8 ֆիզիկական, 5 իրավաբանական անձ և ինքնաթիռ: Այդ մասին հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից:

Ըստ առկա տեղեկության՝ «սև ցուցակում» են հայտնվել, այդ թվում՝ «Բելավիա» ազգային ավիաընկերությունը, Բելառուսի պետական վերահսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտը, Մինսկի քաղաքացիական ավիացիայի գործարանը:

Նշվում է, որ պատժամիջոցների ցանկում ներառված ինքնաթիռը պատկանում է Բելառուսի կառավարությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն