Associated Press-ն անդրադարձել է «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին» զեկույցին, որում Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նշում է, որ Բաքուն ցեղասպան քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ:

Լրատվականի թղթակցի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր զեկույցը կողմնակալ է, աղավաղում է տեղում իրավիճակը և պարունակում է փաստական, իրավական և բովանդակային լուրջ սխալներ։

Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի կողմից ԼՂ ուղարկված հումանիտար բեռներին, որոնք դեռ կայանած են Կոռնիձորում։ Հայաստանի կառավարության՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը Associated Press-ի թղթակցի հետ զրույցում նշել է՝ Հայաստանի կառավարությունը խնդրել է թույլտվություն տրամադրել բեռնատարների անցման համար և մանրամասներ է ներկայացրել դրանց պարունակության վերաբերյալ, սակայն մինչ այժմ Ադրբեջանից պատասխան չի ստացել:

«Ցավոք, ադրբեջանական կողմը ստեղծված իրավիճակը շահարկելու բազմաթիվ փորձեր է անում»,- մտահոգություն է հայտնել Սարգսյանը։

Associated Press-ը գրում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս բողոքներ է հայտնել, որ շրջափակման ընթացքում չի կարողանում հումանիտար բեռներ հասցնել Լեռնային Ղարաբաղ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն