Ստեփանակերտում շոգի պատճառով ջրի սակավություն է առաջացել քաղաքը սնուցող ջրառներում
Ստեփանակերտ քաղաքում չոր ու տոթ եղանակի հետևանքով քաղաքը սնուցող ջրառներում ջրի սակավություն է առաջացել, տեղեկացնում է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրինությունը։
«Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով»,– ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունը խնդրում է բնակչությանը ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար մոտենալ ջրանջատումներին: