Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր էջում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի հետ։
«Քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը և դրա հետևանքները։ Ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ օգտագործումը»,-նշել է Միրզոյանը։