Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է մոտ կես միլիարդ դրամի դիզվառելիքի հափշտակության գործով նիստը: Դատարանում ցուցմունք է տվել գործով ամբաստանյալ Սերժ Սարգսյանը: Նա ասել է, որ գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը կարող էր իրականացնել 2 ընկերություն, և Սերգո Կարապետյանն ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել։ Ս. Սարգսյանը նշել է նաև, որ եթե նա այդպիսի որոշում չկայացներ այն ժամանակ պատասխանատվություն կկրեր։

Այս գործով, Սերժ Սարգսյանից բացի, մեղադրյալ են «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղնախարարության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը: Նախկին նախարար Սերգո Կարապետյանի ու փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն