Ուկրաինան միջանցքներ է հայտարարել Սևծովյան նավահանգիստներից դուրս եկող առևտրային նավերի համար
Ուկրաինան ժամանակավոր միջանցքներ է հայտարարել Սևծովյան նավահանգիստներից Չեռնոմորսկ, Օդեսա և Յուժնի ուղևորվող առևտրային նավերի համար։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերից:
Ընդ որում՝ հաղորդվում է, որ բոլոր երթուղիների ընթացքում պահպանվում է ռազմական սպառնալիքը և ականային վտանգը: Նշվում է, որ ավելի վաղ այդ երթուղիներն ուկրաինական կողմն արդեն առաջարկել էր միջազգային ծովային կազմակերպությանը։ Մինչև երթուղիներով անցնելը նավերի սեփականատերերն ու նավապետները պաշտոնապես պետք է հաստատեն ներկա պայմաններում լողալու պատրաստակամությունը:
Գերատեսչությունից հիշեցրել են, որ ուկրաինական պարենամթերքով բեռնված վերջին նավն Օդեսա նավահանգստից դուրս է եկել հուլիսի 16-ին։