Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ (մոտ 6,5-7 բալ) երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործակալությունը (AFAD):

Մալաթիա նահանգում ուժեղ երկրաշարժի հետևանքով լքված շենք է փլուզվել, հայտարարել է Էրսին Յազիչին նահանգի նահանգապետը։

Երկրաշարժի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։

Հաղորդվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն