Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում կորցնել հարաբերությունները ԵՄ երկրների հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ցանկալի է պահպանել հարաբերությունները Եվրամիության երկրների հետ։
Ուրբաթ օրը երկրի ղեկավարն այցելել է Մինսկի ազգային օդանավակայան և այնտեղից դուրս հանդիպում անցկացրել՝ նվիրված արևմտյան պատժամիջոցների ներքո բելառուսական ավիացիայի զարգացման հեռանկարներին։
«Հիմա մենք ապրում ենք առաջին հերթին Արևելքի հաշվին` Ռուսաստանի, Չինաստանի: Բայց չպետք է մոռանալ բարձր տեխնոլոգիական Արևմուտքի մասին: Նրանք մոտ են, նրանք մեր հարևաններն են, խոսքը Եվրամիության մասին է: Եվ ԵՄ երկրների հետ հարաբերությունները չենք կարող կորցնել»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում Belta գործակալությունը։