Փաշինյանը վարձով տուն տվողներին հորդորեց վարձը վերցնելիս դնել մյուս գրպանի մեջ, այսինքն՝ պետբյուջե
Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանն անդրադառնալով վարձակալության գործարքներին՝ ասաց, որ այն քաղաքացիները, որոնք վարձով են տվել բնակարանները և հարկ չեն վճարել, ապա օրենքը խախտել են, ինչը խնդիր է. «Դա ոչ թե գումար է, որը մարդիկ իրենց գրպանից հանում ու տալիս են, այլ իրենց մի գրպանից հանում ու դնում են մյուս գրպանը, որովհետև իրենց ամենամեծ և կարևոր գրպանը ՀՀ պետբյուջեն է, որով իրենց բազմաթիվ կարիքներ բավարարվում է»: