Ամփոփվել են Համահայկական 8-րդ ամառային խաղերի շախմատի մրցաշարի արդյունքները. հաղթողները պարգևատրվել են:

Շախմատի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 8-10-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում: Տղամարդկանց խմբում մասնակցել են 171 մարզիկ, աղջիկների խմբում՝ 66: Շախմատի մրցումներին մասնակցել են ՀՀ բոլոր քաղաքները, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրանից, Իսպանիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից և այլն:



Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի տնօրեն Նունե Վարդանյանի տեղեկացմամբ՝ մրցանակային տեղերն զբաղեցրել են.



Տղամարդկանց խմբում՝

1-ին տեղ՝ Վաչե Սուքիասյան – Երևան

2-րդ տեղ՝ Գարիկ Մարտիրոսյան – Ճամբարակ

3-րդ տեղ՝ Կարեն Թովմասյան – Հրազդան



Կանանց խմբում՝

1-ին տեղ՝ Անահիտ Մուրադյան — Երևան

2-րդ տեղ՝ Աստղիկ Հակոբյան — Վաղարշապատ

3-րդ տեղ՝ Նարինե Ասլիբեկյան — Աբովյան

Առաջնության գլխավոր մրցավարը միջազգային մրցավար Վահագն Խաչատրյանն է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն