Փարիզում Էյֆելյան աշտարակի անձնակազմն ու այցելուները տարհանվել են ականապատման մասին ստացված հաղորդագրության պատճառով: Այդ մասին հայտնել է Le Parisien թերթը՝ վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրը։

Ըստ տեղեկությունների՝ մարդիկ տարհանվել են նաև մոտակա հրապարակից։

Փարիզի ոստիկանություն ահազանգը ստացվել է կեսօրին մոտ։ Դեպքի վայր են ժամանել սակրավորները։ Մոտ երեք ժամ անց ստուգումն ավարտվել է, աշտարակը վերսկսել է աշխատանքը: Էյֆելյան աշտարակի շահագործմամբ զբաղվող Sete ընկերությունը տարհանումն անվանել է «սովորական ընթացակարգ»:

Նախորդ անգամ Էյֆելյան աշտարակից մարդկանց տարհանել էին 2020 թվականի սեպտեմբերին՝ անանուն հաղորդագրությունից հետո։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն