Անկարան ակտիվացրել է դիվանագիտական ​​աշխատանքը և հույս ունի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ օրերս կարող է այցելել Թուրքիա, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գրել է Milliyet թերթը՝ վկայակոչելով «իրազեկ աղբյուրը»։

Թուրքական A Haber հեռուստաալիքը շաբաթ օրը հայտնել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը կարող են բանակցություններ վարել օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, և Էրդողանի այցը Ռուսաստան չի բացառվում։ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների ծրագրված բանակցությունների ժամկետն ու վայրը դեռ քննարկման փուլում է, թուրքական կողմը

ակնկալում է օգոստոսին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հնարավորինս շուտ որոշել հանդիպման վայրն ու ժամանակը։ Նրա խոսքով, երկու առաջնորդների բանակցությունների առաջիկա օրակարգում երկկողմ հարաբերությունների, Ուկրաինայի եւ «հացահատիկի գործարքի» հարցերն են։

Milliyet-ի փոխանցմամբ՝ Պուտինը կարող է «մոտ օրերս» այցելել Թուրքիա։ Նշվում է, որ սա կլինի Պուտինի առաջին այցը ՆԱՏՕ-ի անդամ երկիր ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։

Հաղորդվում է, որ այս հանդիպմանն ընդառաջ «Անկարայի դիվանագիտությունը, որն ուղղված է Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության առջեւ ծառացած խնդիրներին, էլ ավելի ակտիվացել է»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն