Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումը Երևանում այսուհետ պետք է դադարեցնել. Ավինյան
Ձեղնահարկերի կառուցման գործընթացի ուսումնասիրման արդյունքում անվավեր է ճանաչվել օրենքի խախտմամբ տրված Թումանյան 39 հասցեի ձեղնահարկի կառուցման շինթույլտվությունը:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է այսօրվանից համապատասխան միջոցներ ձեռնարկել:
«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումը Երևանում այսուհետ պետք է դադարեցնել: Ամեն մեկը, պարզ է, ցանկանում է իր տանիքին ևս մեկ հարկ ավել ունենալ, շատերը նախկինում մեկ հարկ չէ, մեկ առանձնատուն են կառուցել, բայց դա պետք է դադարեցնել և մասնավոր դիմումներն այլևս չքննարկել»,- ընդգծել է փոխքաղաքապետը: