Ցավով ու կսկիծով ստացանք Երևան–Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ահավոր ավտովթարի հետևանքով մեր 11 հայրենակցի մահվան բոթը։

Ցավակցում ենք նրանց ընտանիքի անդամներին, հարազատներին և մեր ժողովրդին։ Արագ ապաքինում ենք մաղթում վիրավորներին։

Անվտանգային այս պայմաններում առավել քան վրդովվեցուցիչ են նման բարձիթողի վիճակն ու դրա ծանրագույն հետևանքները։

Ցանկացած պայմաններում՝ մարտական հենակետից մինչև քաղաքացիական կյանք, անթույլատրելի ու մեծ շքեղություն է մեր ժողովրդի համար ցանկացած կորուստ, որի պատճառն անպատասխանատու վիճակն է, կառավարման անկատարությունը և անիշխանությունը։

Երկրի իշխանությունները պետք է անհապաղ համալիր միջոցառումներ և քայլեր ձեռնարկեն շտկելու երկրի ազգային անվտանգությանը սպառնացող այն խայտառակ վիճակը, որն արձանագրվում է Հայաստանի մայրուղիներում և ճանապարհներին։ 

Կրկին հայտնում ենք մեր ցավակցությունները զոհվածների հարազատներին, արագ ապաքինում մաղթում վիրավորներին:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար

Սեյրան Օհանյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն