ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդության քննությունը կրկին հետաձգվեց։ Խնդիրն այն է, որ միջնորդությանը քննիչի կողմից կցված տեսագրությունների 9 սկավառակներից Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ում կարողացել է ծանոթանալ միայն մի մասին։

«Մեր երկրում վաղուց իրավունքը ոտնահարված է այն աստիճանի, որը ցանկացած գործընթաց ստորադասվում է քաղաքական շահերին ․ մարդու իրավունք, ազատություն հասկացությունները Հայաստանում վաղուց արդեն ենթարկվել է  քաղաքական նպատակահարմարությունների։ Այս իշխանությունները նպատակահրամ են գտել, որ Արմեն Աշոտյանը, ինչ-որ շինծու պատրվակով , ինչպես իրավաբաներն են ասում՝ հոգեբույժների համար անհասկանալի թեմայով   կալանավորվի և  ազատազրկվի։ Եթե արդարադատություն իրականացվի վստահ Արմեն Աշոտյանին ոչ միայն ազատ կարձակեն, այլև  2 ամսվա կալանքի համար գոնե պարտավորված կլինեն ներողություն խնդրել»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն