«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը՝ օգոստոսի 19-ի
Օգոստոսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը:
«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցներն օգոստոսի 19-ին մրցավայր կարող են մեկնել գնացքով:
Մրցաշարի մասնակիցներն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք ու հարազատները, մրցավայր կուղևորվեն Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից ժամը 08:10 րոպեին: Այն մասնակիցները, որոնք ցանկանում են մրցավայր մեկնել անձնական փոխադրամիջոցներով, Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածքում պետք է լինեն ժամը 11:30-ին՝ մասնակցելու մանդատային գործընթացին: Լողի սիրողական մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին, իսկ փակման արարողությունը կկայանա ժամը 17:00-ին:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի կայարանից մասնակիցներին տեղափոխող գնացքը Երևան կուղևորվի ժամը 18:00-ին: Մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով: