Թրամփի դեմ մեղադրանքներ են առաջադրվել 2020 թ․ ընտրությունների արդյունքների վերանայման փորձի համար
ԱՄՆ Ջորջիա նահանգում երդվյալ ատենակալների դատարանը նոր մեղադրանքներ է առաջադրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ 2020 թվականի նախագահի ընտրությունների արդյունքների վերանայմանը հասնելու փորձի համար: Առաջադրված մեղադրանքները նախատեսում են առնվազն 20 տարվա ազատազրկում։
Ընդհանուր առմամբ գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի։ Նրանց թվում են Թրամփի փաստաբանները, Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավարը, ԱՄՆ արդարադատության նախարարության, Թրամփի նախընտրական շտաբների աշխատակիցներ և այլ անձինք։
Թրամփը նոր մեղադրանքները համարել է շինծու և նշել՝ դրանք միտված են խափանելու իր քարոզարշավը։
The Washington Post թերթը 2021 թվականի հունվարի 3-ին հրապարակել էր Ջորջիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ Թրամփի խոսակցության ձայնագրությունը։ Դրանցում Սպիտակ տան նախկին ղեկավարը նահանգի քարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերից պահանջել է բավարար թվով ձայներ գտնել՝ նահանգում իր հաղթանակը հաստատելու համար։