Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի hայաստանյան տնօրեն Դոնալդ Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի հետ «Երկրի գործընկերության նոր հնգամյա ռազմավարությունը»՝ 2024-2028 թվականների համար:



Կողմերն անդրադարձել են դատական և իրավական, Մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններով նախատեսված աշխատանքներին:

Կարեն Կարապետյանն ու Դոնալդ Լամբերտը քննարկել են նաև արդարադատության ոլորտի թվայնացմանը վերաբերող հարցերը, այդ թվում՝ Ազգային արխիվի, Պրոբացիայի ծառայության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թվայնացման գործընթացները:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացված բարեփոխումները՝ ուղղված Արբիտրաժային կենտրոնի զարգացմանն ու այդ ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրմանը:

Երկուստեք կարևորվել է սնանկության ոլորտի օրենսդրության մշակման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Կողմերը քննարկել են համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն