Խորհրդային արտադրության զինտեխնիկան որակապես գերազանցում է արևմտյան ժամանակակից մոդելներին․ Շոյգու
Մարտի դաշտում ռուսական զենքի համար անխոցելի ոչ մի զինատեսակ չկա, նույնիսկ խորհրդային տարիներին արտադրված ռազմատեխնիկան է որակով գերազանցում արևմտյան մոդելներին, Միջազգային անվտանգության մոսկովյան 11-րդ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն։
«Յուրահատուկ և ռուսական զենքի համար անխոցելի ոչ մի զենք կամ զինատեսակ մարտի դաշտում այսօր չկա։ Շատ դեպքերում նույնիսկ խորհրդային տարիների արտադրության տեխնիկան իր մարտական որակներով գերազանցում է արևմտյան մոդելներին»,- ասել է նա։
Շոյգուն հավելել է, որ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը կարող է օբյեկտիվ վերահսկել գերմանական տանկերի, ամերիկյան զրահատեխնիկայի, բրիտանական հրթիռների և այլ զինատեսակների ոչնչացման գործընթացը։
«Պատրաստ ենք արևմտյան զինտեխնիկայի թույլ կողմերի մասին գնահատականներով կիսվել մեր գործընկեր երկրների հետ»,- ասել է Շոյգուն։