Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը՝ ծանր կամ կայուն ծանր:
Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: