ԵԽ պատգամավորը Բորելից պահանջել է պատասխան ստանալ Ադրբեջանից ԵՄ դիտորդների վրա կրակելու վերաբերյալ
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից ակնկալում է անհապաղ պատասխաններ ստանալ Ադրբեջանից Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցների վրա կրակ բացելու վերաբերյալ:
Թվիթերի իր էջում նա գրել է.
«Դա անընդունելի է։ Եթե Բաքուն ընդհանրապես լուրջ վերաբերվեր վստահության ամրապնդմանը և հնարավոր խաղաղությանը, նման միջադեպեր տեղի չէին ունենա»:
ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։