ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բացել Լաչինի միջանցքն ու մյուս երթուղիները։

«Անցյալ շաբաթ հեռախոսազրույցների ընթացքում, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, ես խնդրեցի իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այցելել Լաչինի շրջան և զեկուցել ինձ ներկա իրավիճակի մասին:



Կրկնում եմ իմ կոչը՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ անցում։ Զուգահեռաբար պետք է բացվեն այլ երթուղիներ: Հումանիտար ասպեկտները միշտ պետք է գերակայեն. Քաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի, և ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել դրան»,-թվիթերում գրել է Օսմանին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն