Հարց տվեք ձեզ`կուզենաք արդյոք ,որ էն մարդիկ ,որ Նիկոլին սեր են խոստովանում ձեզ սիրեն,ձեզ փրկիչ անվանեն,ձեռք սեղմեն։Կուզենաք,որ ձեզ  գոնե ֆիզիկապես մոտ գան,համբուրեն։

Վստահաբար չեք ուզենա։Տհաճություն կզգաք։Եվ սա ա ասվում է,ոչ  սնոբիստական էլիտիզմից ելնելով։։Այդ մենտալ և հիգիենիկ տարբերությունը  չեմ շեշտադրում բնավ։Պարզապես  պատմական զուգահեռ եմ անց կացնում,որովհետև բոլշևիզմի հաղթանակը Ռուսաստանում պայմանավորված էր նույն հոգեբանական գործոնով։Սպիտակգվարդիականները չափից դուրս կիրթ էին,չափից դուրս ռեֆլեքսիայի ենթակա,միջին խավը չափից դուրս անտարբեր էր ,մտավորականները` չափից դուրս վարանող։ Իսկ ժողովուրդը խավարամիտ ,կիսաքաղց,և վրեժով լի։Իրոք,այժմյան բոլոր խավերը թեթև կարիկատուրայով կրկնում են բոլշևիկյան Ռուսաստանի սոցիալական պատկերը,Նիկոլը ինքը Լենինի և Ստալինի ծաղրանկարված միքսն է(Ի դեպ Ստալինը  նրա ամենասիրած  քաղաքական գործիչն է)։

Ժողովուրդը ներում է իրեն սպանողին,կեղեքողին,հիմարացնողին ,որովհետև նա իր յուրայինն է կերպով տեսքով և վարքով  և համախոհը`վրեժով։

Հետաքրքիր մի դետալ`պատմագիրները(կարդացեք,կարդացեք ,լիքը պատմափաստագրական նյութեր կան) փաստում են,որ պատերազմից և սովից բզկտված Ռուսաստանում բոլշևիկյան էլիտան զբաղված էր նրանով,որ վայելում էր ցարական ընտանիքի սպասքը ,զարդեղենը,դաչաները։Այնտեղ նրանք զբաղվում էին սեռական օրգիաներով և կերուխումերով։

Իսկ Լենինը սնվում էր բացառապես սև խավիարով`ժողովրդի մեջ սերմանելով սովից  ուշքից գնացող արդար ղեկավարի լեգենդը։

Գիտեք այդ տարիներին քանի մարդ սովամահ եղավ Ռուսաստանում։Ըստ ձեզ ղեկավարներին դա հետաքրքրում էր՞։

Կար ՉԷԿԱ,որ  վերացնում էր դժգոհներին,մտավորականության ծպտունը դուրս չէր գալիս,գյուղացին մինչև 1953 թիվը սկի անձնագիր չուներ։

Կարճ ասած Ռուսաստանի ոչ բոլշևիկյան հատվածը երկու ճանապարհ ուներ`կամ նահատակություն,կամ էմիգրացիա։

Եվ քանի որ մինչև հիմա Լենինը դամբարանում է,իսկ Ստալինին արձան են կանգնեցնում,չզարմանաք,որ զոհվածի մայրը գրկում է Նիկոլին և սեր խոստովանում,քանզի բոլշևիիզմը չի ավարտվել։

Սա բոլշևիզմ է։Ավելի ճիշտ գավառական նեոբոլշևիզմ։Եվ էն դատարկ պատվանդանին նրա արձանն են դնելու,որովհետև երեսուն տարվա ընթացքում նա միակն էր,որ թույլ տվեց մարդկանց չամաչել սեփական անզորությունից և խեղճությունից ։Համարյա Քրիստոս։Համարյա Լենին։Համարյա Ստալին։

Եթե դու չես կարողանում լինել շվեյցարացի ,որ փոքր պետությունը պահես տնտեսական կռվաններով, ,եթե դու չես կարողանում լինել հրեա,որ պետությունը պահես ռազմական և գիտական  ստրատեգիայով,գոնե պիտի լինես չեչեն,որ ինքնությունդ պահես ազգային բաղադրիչով։

Բայց ստիպված եմ ընդունել`մենք լավ յուրացրել ենք միայն յուրայինին ատելու արվեստը ։Պարոնայք,հայերը բոլշևիկ են։

Էդքան բան։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն