ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն օգոստոսի 3-ից 6-ը ներառյալ կմեկնի արձակուրդ: Նրան կփոխարինի տեղակալ Պողոս Աբրահամյանը: Այս մասին որոշում է ստորագրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը 2021 թվականի օգոստոսի 3-ից 6-ը ներառյալ:

2. Հովհաննես Հարությունյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանը»,-ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ արձակուրդ կմեկնի նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: Նրան կփոխարինի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա

արձակուրդի մասը՝ 2021 թվականի օգոստոսի 2-ից 19-ը ներառյալ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն