ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ԶԼՄ-ներին հորդորում է զինված ուժերի, առաջնագծի հետ որևէ առնչություն չունեցող, ինքնահռչակ «ռազմական փորձագետների» չճշտված, ոչ ստույգ և ապատեղեկատվություն հանդիսացող ու հանրության շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծող ֆեյսբուքյան գրառումները չտարածել: 

«Հարկ է այդօրինակ գրառումների իսկության վերաբերյալ համապատասխան ճշտումներ կատարել պաշտպանության նախարարության հետ: 

Պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ»,- ասվում է ՊՆ մամուլի քարտուղարի գրառման մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն