Ես այստեղ եմ նաև ձեզ աջակցելու համար, քաջալերելու համար և այն հակամարտության կարգավորման համար, որը հարյուր տարի ի վեր չի գտնում լուծում, և արդեն չափազանց մեծ զոհեր են եղել: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը:

«Ես Ձեզ ասել եմ, թե որքան մտահոգված է Բելգիան ԼՂ-ի լարվածության կապակցությամբ: Ես ասում եմ հստակորեն՝ միակ ճանապարհն այս պատմական հակամարտությունից դուրս գալու համար բանակցությունների և կոմպրոմիսների ճանապարհն է, նույնիսկ եթե դա դժվար է: Ես այսօր առիթ եմ ունեցել ասելու, և նույնը կասեմ նաև ադրբեջանցի իմ գործընկերոջը այս շաբաթվա իմ հանդիպման ընթացքում:

2023-ին, մասնավորապես՝ Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների շրջանակներում, պայմանավորվածությունները դրական առաջընթաց են: Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, և ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել»,- ասաց նա, ընդգծեց, որ յուրաքանչյուր պետության պարտավորությունն է իր բնակիչների իրավունքները պահպանելը, ապա հավելեց, որ հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանել, և խոստացավ հիշեցնել այդ մասին իր ադրբեջանցի գործընկերոջն առաջիկա հանդիպման ժամանակ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն