Ֆիդանը ԵՄ-ին կոչ է արել հավանություն տալ Անկարայի անդամակցության հայտին «քանի դեռ հնարավորություն կա»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Եվրամիությանը կոչ է արել հավանություն տալ իր երկրի անդամակցության հայտին «քանի դեռ կա նման հնարավորություն»:
«Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին նոր հնարավորություններ կստեղծի ինչպես միության, այնպես էլ մեր տարածաշրջանի համար։ Ես եվրոպացի առաջնորդներին խորհուրդ եմ տալիս օգտվել հնարավորությունների պատուհանից, քանի դեռ այն չի փակվել»,- ընդգծել է նա Անկարայում Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարն իր հերթին աջակցություն է հայտնել ԵՄ-ին Անկարայի անդամակցությանը։