Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ուկրաինա և Ռուսաստան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը օգոստոսի 25-ին կմեկնի Ուկրաինա:
Թուրքական T24-ի փոխանցմամբ՝ Ֆիդանը Ուկրաինա այցից հետո կմեկնի նաև Ռուսաստան։ Նրա այցի գլխավոր նպատակն է վերականգնել հացահատիկի գործարքը և փորձել համոզել կողմերին՝ դադարեցնել կրակը։