Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանի Դաշնությունում, հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նախագահ Էրդողանի առաջիկա այցը Ռուսաստան վճռորոշ նշանակություն ունի (հացահատիկի գործարքը վերսկսելու շուրջ) համաձայնության հասնելու համար», — մեջբերում է հեռուստաալիքը աղբյուրի խոսքերը։

Մինչդեռ նախօրեին ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Էրդողանի ու Պուտինի հանդիպման անցկացումը Թուրքիայի տարածքում քիչ հավանական է։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունում, առաջնորդների միջև բանակցությունների պլանների վերաբերյալ այս պահին հստակություն չկա, Թուրքիայի նախագահի աշխատակազմը խոստանում է «լրատվամիջոցներին տեղյակ պահել, հենց կոնկրետություն լինի»։

Էրդողանը հուլիսի վերջին ասել էր, որ հույս ունի Պուտինի հետ հանդիպել օգոստոսին, ընդ որում Թուրքիայում։ Ավելի ուշ նա կրկնել էր, որ նման ծրագրերը դեռ մշակման փուլում են:

Օգոստոսի 3-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել էր, որ նախագահների հանդիպման վայրն ու ստույգ օրը կհամաձայնեցվեն դիվանագիտական ​​ուղիներով։ Մեկ օր առաջ Պեսկովն ասել էր, որ «հանդիպման վայրը կքննարկվի, և դա կարող է Թուրքիան չլինել»։ Պեսկովը նաև հավելել է՝ Պուտինը նշել է, որ ժամանակն այնպիսին է, որ ինքը պետք է լինի երկրում, ուստի նրա համա դժվար է որևէ այցելություն իրականացնելը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն