Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինձ համար մեր մեծագույն ամոթն այն է, որ անկախության հռչակման 33-րդ տարում մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ով իր շնորհավորական ուղերձում հարցականի տակ է դնում պետության հիմնարար փաստաթղթի իրավացիությունը ու դրանով իսկ մեր պետության գոյությունն առհասարակ: Դա արվում է այն իրավիճակում, երբ հակառակորդը ամենօրյա մակարդակով կրակում է ՀՀ սուվերեն տարածքի վրա, առևանգում է ՀՀ զինվորներին, դիվերսանտներ է ուղարկում ՀՀ քաղաքացի սպանելու համար ու անգամ թիրախավորում է Կապանի օդանավակայանը: Այս կործանարար քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ «խաղաղասեր» հարևանը այնքան է ոգևորվել, որ մեր երկիրն այսօր կոչում է «Արևմտյան Ադրբեջան»:

Հուսամ շատ շուտով ուժ ու կամք գտնենք այս վտանգավոր ղեկավարին ու նրա թիմին հեռացնելու և ազգային–պետական օրակարգ սպասարկող իշխանություն ձևավորելու համար:

Սա մեր երկիրն է, որևէ մեկը չի կարող դա մեզանից խլել, եթե մենք մեր երկրից՝ անկախությունից ու ինքնիշխանությունից չհրաժարվենք, չհրաժարվենք հիմնարար արժեքներից ու նպատակներից, մեզանից դա որևէ մեկը վերցնել չի կարող: Ես մաղթում եմ, որ մենք գտնենք այդ ուժը մեր երկիրը ոտքի հանելու ու այս կործանարար շղթան կասեցնելու համար...

Անկախությունը, հիրավի, բացարձակ արժեք է, կյանքից էլ թանկ է, դրա համար շատերը կյանք են դրել այսօրվա անկախության ու պետականության մեջ, հենց այդ անձնազոհությունն ու նվիրումը ամենօրյա մակարդակով փորձում են ոչնչացնել ու իմաստազրկել, դրանով իսկ արժեզրկելով պետությունն ու պետականությունը: Մեր խնդիրը դա կանխելն ու ուժեղանալու ուղին բռնելն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն