Հավայան կղզիների Մաուի կղզում անտառային հրդեհների հետևանքով անհետ կորած է համարվում ավելի քան 1000 մարդ: Վերջին տվյալով՝ հրդեհների հետևանքով զոհվել է 115 մարդ։ Ոստիկանությունն ու ՀԴԲ-ն շարունակում են պարզել մահացածների ինքնությունը, այդ թվում՝ ԴՆԹ փորձաքննության միջոցով։

Անտառային հրդեհը Մաուի կղզում սկսվել է օգոստոսի 9-ին։ Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է Լահայնա քաղաքում, որն ամբողջությամբ այրվել է: Հրդեհի պատճառած վնասը գնահատվում է 6 մլրդ դոլար, հայտարարել է նահանգապետ Ջոշ Գրինը: Նրա խոսքով ՝ ավերվել կամ վնասվել է ավելի քան 2 հազար շինություն, որոնց մեծ մասը բնակելի շենքեր են:

Դաշնային և տեղական պաշտոնյաները հայտարարել են, որ փորձում են թույլ չտալ Լահայնայում հրդեհից առաջացած թունավոր քիմիական նյութերի թափանցումը օվկիանոս:

Այս հրդեհն ամենամահաբերն է վերջին 100 տարվա ամերիկյան պատմության մեջ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախօրեին այցելել էր կղզի և խոստացել աջակցել Մաուիի բնակիչներին «այնքան, որքան անհրաժեշտ է»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն