Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան
Ծաղկաձորում այսօր կմեկնարկի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։
Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները։ Նրանք նախատեսում են քննարկել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
ՏԱՍՍ գործակալությունը հաղորդմամբ, նախատեվում է Միխայիլ Միշուստինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպում։