Շատ կարևոր

--------------

Ինչ ասեց և ինչու  հայտնի անձնավորությունը հռչակագրի տեքստի մասին

-------------------------

Հիմա կարող են հանգիստ խոսել, թե ինչ ասեց հայտնի անձնավորությունը Անկախության Հռչակագրի մասին: Իր ասածը բացահայտում է 2018-ի Դավադրության բուն նպատակը, այսինքն այն քաղաքական գիծն, ինչի համար նրան բերել են իշխանության ու ինչն ունի աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, որի հետևանքով կարող է վերանալ Հայաստանի պետականությունը: Սա հասկանալու համար, պետք է վիճակը սթափ գնահատել, առանց էմոցիաների:

----------

Ինչպես վերականգնվեց Հայաստանի պետականությունը

------------------

Ներկայիս Հայաստանը ստեղծվել է 1828-ին այս տարածքների Ռուսաստանի կողմից գրավվելու հետևանքով: Ինչ խնդիր էր լուծում այն ժամանակվա Ռուսաստանը: Ռուսաստանին պետք էր դուրս գալ Սև ծով, ինչը չէր ստացվի, եթե չգրավեր Հյուսիսային ու Հարավային Կովկասը, դրանով ապահովելով սևծովյան տարածքների անվտանգությունը: Սև ծովի տարածքները Ռուսաստանը գրավել է օսմանցիներից՝ Ղրիմը, հարավյին Ուկրաինան, Մոլդովան, Ազովի ծովը, Հյուսիսային Կովկասը, Հարավային Կովկասն արդեն օսմանցիներից ու Պարսկաստանից: Դա լիարժեք դարձրեց Սև ծովի վերահսկողությունն, այսինքն տաք ջրեր դուրս գալու խնդիրը: 

Այս գործընթացը տևել է  տասնյակ տարիներ, հարյուր հազարավոր զոհերի ուղեկցությամբ, միլիոնավոր մարդկանց տեղահանությամբ, որին խոչընդոտում էին օսմանցիներն ու բրիտանացիները: 

Ռուսաստանի վարած էթնոքաղաքականության նպատակն այն էր, որ Օսմանցիներին ու Կովկասի թաթարներին միջև, որպես սեպ, պետք է հանդես գային հայերն ու վրացիները: Կազմակերպում էին էթնոսների տեղահանություն, իրենց համար անհրաժեշը էթնո խճանկար ստեղծելու համար: 

Մասնավորապես, այսօրվա Թուրքիայում բնակվում է մոտ 5 միլիոն Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ժառանգորդներ, րհաշված ձուլվածներին, հարյուր հազարավորները զոհվել են տեղահանության ու պատերազմների ժամանակ:

Դա նշանակում էր այդ ժողովուրդների միջև հարատև կոնֆլիկտներ, ինչ թույլ կտար վերահսկել իրավիճակն ու Ռուսաստանը հանդես գար դատավորի, երբեմն միջնորդի դում: 

Դա վատ է, սակայն դրա շնորհիվ, հետագայում, վերակգնվեց Հայաստանի պետական սուբյեկտայնությունն ու փրկվեց Վրաստանի պետականությունը, ինչ չէր լինի առանց դրա: 

Առհասարակ, փոքր պետությունները ստեղծվում են համապատասխան աշխարհաքաղաքական դերակատարություն վարելու համար՝ որպես բուֆեր, որպես կոմպրոմիս և այլն: Այդ դերի կորուստ կարող է բերել նաև այդ երկրների պետականության կորստին: Նույը ամեն տեղ, սկսած Եվրոպայից, անկախ դա ով է անում, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ....: Դա աշխարքաղաքականության օրենքը՝ բաժանիր, որ տիրես:

Սա է իրականությունը, ինչը պետք է հասկանալ:

--------------------------

Հիմա մի մեջբերում հայտնի անձնավորությունից ու հասկանանք, թե ինչ է նա ասել:

-----------------

՛՛Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:

Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի՛՛:

Ասածի իմաստն է այն է, Հռչակագրի տեքստում կան մտքեր, որոնք մեզ հակամարտության մեջ են պահում ադրբեջանցիների ու թուրքերի հետ, ինչից օգտվում է Ռուսաստանը (ԽՍՀՄ-ը) և մենք ի վիճակի չենք ապրել խաղաղության մեջ: Այսինքն, մենք միշտ Ռուսաստանի աջակցության կարիքն ենք ունենալու, որպեսզի պաշտպանվենք Թուրքիայից ու Ադրբեջանից: Այսինքն, մեր ընտրությունից է կախված, թե մենք ինչպես կապրենք: 

Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանին ու Թուրքիային, առնվազն, պետք է Սյունիքը թյուրքական աշխարհ ստեղծելու համար, ինչում նրանք առաջ են գնացել, կնքելով ռազմական համագործակցության պայմանագրեր, ստեղծել համադաշնության կառույցներ և այլն: Սյունիքի հարցում նրանք չեն զիջելու, անկախ մեր դիրքորոշումից: 

-----------

Ում էր ուղղված հայտնիանձնավորության խոսքերը

--------

Այդ անձնավորության խոսքերի հասցեյատերը Միացյալ Նահանգներն էին: Նա դիմում էր ԱՄՆ-ին, տողատակերում ասելով, որ ես Ձեր պրոյեկտն եմ և կատարել եմ ձեր առաջադրանքները, սակայն դուք, աջակցելով թյուրքական աշխարհի ստեղծմանը, ի հակակշիռ Ռուսաստանի, Իրանի, իսկ հետագայում Չինաստանի, Հայաստանը ամբողջովին եք զոհաբերում և դրանով իրեն խաբել են, կամ քցել են ու եթե չկարողանան այս փուլում զսպել Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակները, Հայաստանում կգան հակառակ ուժեր, որոնք արդեն չեն լինի Արևմուտքի կամակատարներն ու ՛՛ԽՍՀՄ՛՛-ը կվերականգնվի: 

Դրանով նա փորձում է համոզել իրենց, որ Հայաստանն ու իրեն վերջնականապես չվերացնեն, այլապես, կան ուժեր, որոնք դեմ կլինեն այդ ծրագրերին ու աշխարհաքաղաքական այլ ընտրություն կկատարեն:

Այդ անձնավորության տեքստի վերջին հատվածը մեջբերենք. ՛՛Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում՛՛:

Սա փրկության ու ողորմածության կոչ է, որը մեծ քաղաքականության մեջ որևէ նշանակություն ու ազդեցություն չունի:

Հ.Գ. Արևմուտքը Երևանի ընտրությունների ժամանակ այդ անձնավորությանը փոխարինող պրոյեկը է նախագծում, որը նրան կփոխարինի ու ավարտին կհասցնի Արևմուտքի ծրագիրը՝ ստեղծել թյուրքական աշխարհ: Դա ուկրանական Զելենսկու նմանությամբ նոր պրոյեկտ է՝ Հայկ Մարությանի տեսքով: Երևանի ընտրությունները նոր քաղաքական դաշտ ստեղծելու նախերգանքն է: Ուր հասցրեց Զելենսկին Ուկրաինան, բոլորդ գիտեք, Հայաստանում դա ունենալու է ավելի ողբերգական արդյունք: 

Կոչ եմ անում Երևանի ընտրությունների ժամանակ լինել ակտիվ, ընտրություն կատարել ոչ թե ինչ-որ ներկայացումների հիման վրա, ինչպես Ուկրաինայում ՛՛Ժողովրդի Ծառան՛  սեր՛իալի նման, այլ հասկանալ, որ մոտ ապագայում սպասվելիք պրոցեսները ձեր ձայնից են կախված: 

Պետք չէ կրկնել 2018-ի սցենարը:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն