Արգենտինայի, Եգիպտոսի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եթովպիայի անդամակցումը BRICS-ին ուժեղացնում է խմբավորման ձգտումը՝ հանդես գալ Գլոբալ հարավի անունից: Յոհանեսբուրգում ավարտված BRICS-ի գագաթնաժողովի արդյունքներին նման գնահատական է տվել հնդկական առաջատար թերթերից մեկը՝ The Indian Express-ը։

BRICS-ի ընդլայնման որոշումը կհանգեցնի ուժեղ ասոցիացիայի ստեղծման, որը կկարողանա ազդել միջազգային իրավիճակի վրա՝ պաշտպանելով զարգացող երկրների շահերը։ Նման գնահատական է տվել ֆրանսիական La Tribune թերթը։

Ըստ պարբերականի՝ «BRICS-ի ընդլայնումը մարտահրավեր է արևմտյան երկրների համար։ Այն կհանգեցնի բավական հզոր դաշինքի ստեղծման, որը կարող է ազդել միջազգային քաղաքականության վրա և պաշտպանել զարգացող երկրների շահերը համաշխարհային տնտեսության մեջ»:

«Զարգացող երկրներն այժմ գիտեն, որ իրենց զարգացումը ֆինանսավորելու համար կարող են դիմել ոչ թե Համաշխարհային բանկին կամ Արժույթի միջազգային հիմնադրամին, այլ մեկ այլ կազմակերպության՝ BRICS-ին»,- ընդգծել է La Tribune-ը։

BRICS-ի գագաթնաժողովն անցկացվեց օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում՝ ՀԱՀ-ի նախագահությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն