Փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով Հանրային հեռոիստաընկերության քաղաքականությանը, գրում է.

«Հանրային հեռուստաընկերությունն ակտիվորեն լուսաբանում է նախկին իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ քննվող գրեթե բոլոր շինծու քրեական գործերի դատական նիստերը:

Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում գործող իշխանության ներկայացուցչի կողմից կատարված առերևույթ հանցագործությունները:

Օրինակ՝ վստահ կարող եմ պնդել, որ սեպտեմբերի 4-ին Թալինի դատարանուն սպասվող հայտնի ՔՊ-ականի գործով, որը փայտով այնքան էր հարվածել տուժողի գլխին, մինչև փայտը կոտրվի՝ Հ1-ը որևէ օբյեկտիվ լուսաբանում չի իրականացնելու:

Բանն այն է, որ Հ1-ը, եթե լուսաբանի այդ դատական նիստը, ապա ստիպված է լինելու հանրությանն իրազեկել, որ նախաքննությունն իրականացվել է բացահայտ խախտումներով, նախաքննության մարմնի կողմից թույլ է տրվել առերևույթ այնպիսի հանցագործություններ, որի հետևանքով դատարանը զրկվել է ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին իր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից:

Հ.Գ. Շատ էլ ճիշտ է անում Հ1-ը, որ չի լուսաբանում այդպիսի գործերը: Բա էդ ո՞վ դարձավ մարդը, որի համար պիտի ՔՊ-ականը դատվի: Դատախազը ոնց ասի՝ պիտի բոլորը ենթարկվեն: Դատախազը մեր վարչապետի ցանկությունների կատարման իրական երաշխավորն է»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն