Մակրոնը Լաչինի հարցով նոր «դիվանագիտական նախաձեռնություն» է խոստանում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է «դիվանագիտական նախաձեռնությամբ» հանդես գալ՝ փորձելու վերացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ գրում է Le Figaro-ն։
«Այս շաբաթ ես հնարավորություն կունենամ այդ հարցը քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- Ելիսեյան պալատում Ֆրանսիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է Մակրոնը։
«Մենք կպահանջենք լիակատար հարգանք Լաչինի մարդասիրական միջանցքի նկատմամբ և կրկին միջազգային մակարդակով դիվանագիտական նախաձեռնությամբ հանդես կգանք այդ ուղղությամբ՝ ճնշումը մեծացնելու համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։