Հետաքրքիր է հետևել, թե ինչպես են փաշինյանական քարոզիչները եթերից, բայց ավելի շատ՝ բակային «քննարկումներում», «տաքսի-նյուզ»-երով և այդ հարթության վրա հանրությանը փորձում համոզել, թե Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ի ընտրություններում արդեն «սաղ հարցերը լուծված են»: Ասել կուզեն և ասում են, թե իշխանությունն արդեն «ամեն ինչ առել է», «արդեն ում պետք է՝ փողերը բաժանել, կեղծելու հանձնարարությունները տվել է»: Մի խոսքով, իբր արդեն ամեն ինչ որոշված է:

Բավականին պարզունակ «խաղ» է փաշինյանական իշխանության կողմից, բայցև՝ հաշվարկված: Իսկ Փաշինյան-ՔՊ-ի հաշվարկը հետևյալն է. նման խոսակցությունները նպատակաուղղված են առաջիկա ընտրություններից հնարավորինս շատ մարդկանց հիասթափեցնելուն, հատկապես իշխանությունների դեմ տրամադրված երևանցիներին ընտրական պասիվության մղելուն: Խնդիրը պարզ է՝ որքան քիչ թվով քաղաքացիներ գնան քվեարկության, ՔՊ-ն ու Փաշինյանն այնքան ավելի մեծ հնարավորություններ կստանան ա) կեղծելու, թվերի հետ կապված մանիպուլյացիաներ անելու, բ) ինքնավերաարտադրվելու, գ) նախընտրական նշված «խոսակցությունները» նաև պիտի ապահովեն համապատասխան ընկալման ֆոն՝ ՔՊ-ին ձեռնտու պաշտոնական տվյալներ հրապարակելու համար:

Մինչդեռ հենց այն, թե ինչպիսի ջերմեռանդությամբ են իշխանությունները լծվել այսօրինակ հիասթափեցնող քարոզչություն իրականացնելուն, արդեն իսկ հուշում է, որ «Փաշինյան & ՔՊ» ադրբեջանաթուրքական «ներդրումային ընկերության» գործերն այնքան էլ լավ չեն, եթե չասվի՝ վատ են:

Փաշինյանը դրա համար էլ ձգտում է «բիրիքով» առնել երևանցիներին՝ է՛լ 25 միլիոն եվրոյի արտաքին պարտք անելով ավտոբուսների գնում, է՛լ վերելակային ակտիվացում, է՛լ ասֆալտային միլիոններ, է՛լ չգիտես, թե՝ ինչ:

Ու, չնայած այդ ամենին, նույնիսկ իրենց սպասարկողների կամ «յուրայինների» սոցհարցումների արդյունքները մխիթարական չեն՝ հազիվ 10-12 տոկոսի են «ձգում»:

Ավելին, անհնար է ուշադրություն չդարձնել նաև այն տեխնոլոգիական հնարքներին, որոնց հույսին են մնացել իշխանական քարոզիչները: Բանն այնտեղ է հասել, որ արդեն ստիպված են իրենց իրենց թեկնածուի դեմ «սև փիար» անել, «սկանդալներ» հորինել, որպեսզի գոնե նման տարբերակներով մնան ուշադրության կենտրոնում ու «լցնեն» նախընտրական լրահոսը: Սա էլ է յուրօրինակ վկայություն այն բանի, որ ՔՊ-ական իշխանություններն իրականում հրաշալի հասկանում են, որ ընտրությանը քաղաքացիների ակտիվ մասնակցության և քաղաքականացված մոտեցման դեպքում իրենք վերարտադրվելու քիչ շանսեր ունեն, նույնիսկ վարչական ռեսուրսի գերշարաշահման պայմաններում:

Պայքարը դեռ նոր է վերսկսում ու այն, վստահե ենք, դեռ թափ է հավաքելու: Ընտրապայքարը, առավել ևս՝ նոր է մեկնարկել: Քարոզարշավի ժամանակահատվածն, իհարկե, կարճ է, բայց այն, նույնիսկ սահմանափակ ռեսուրսների դեպքում, կարելի է արդյունավետ օգտագործել: Ըստ որում, դա ոչ այնքան տեխնոլոգիաների կամ հատուկ տաղանդի հարց է (չնայած դրանք կարևոր են), որքան ցուցիչ է այն բանի, թե ինչ կարգի են մեր հայրենակիցները զզված, Երևանի խոսակցականով ասած՝ «նադայել եղած» Փաշինյանական կործանարար իշխանությունից, դրանց իշխանավարման տնաքանդ հետևանքներից ու այդ ստախոսներից:

Պայքարը, կրկնենք, նոր է վերսկսվում: Կհաջողի համառը, հետևողականը, վճռականը: Եթե մենք ուզում ենք, որ Երևանը «Իրիվան» չդառնա, Հայաստանն էլ «արևմտյան ազերբայժան»-ի չվերածվի, պետք է հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, ինչ նպատակ դրել է «Մայր Հայաստան» դաշինքը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն