ՊԵԿ-ի թիմը բանակային խաղերում իրավապահ մարմինների թիմային հաշվարկում փոխչեմպիոն է
Պետական եկամուտների կոմիտեի թիմը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը և արժանացել համապատասխան պատվոգրի։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Կոմիտեն ներգրավել է մասնակիցներ բոլոր մրցաձևերում։ Անհատական մրցապայքարի տարբեր մրցաձևերում ՊԵԿ-ի թիմի ներկայացուցիչները զբաղեցրել են պատվավոր հորիզոնականներ։
«Մակարով» ատրճանակի անհատական մրցաձևում (25 մետր) երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է կոմիտեի աշխատակից Արման Գրիգորյանը։
Դիպուկահարների անհատական մրցաձևում (500 մետր) երրորդ հորիզոնականն է զբաղեցրել կոմիտեի աշխատակից Հասմիկ Հովականյանը։
Թիմերի ղեկավարները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալներով, որոնք հանձնել է նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Բանակային խաղերն անցկացվել են օգոստոսի 21-ից 27-ը Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Մրցույթին մասնակցել են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների և քննչական կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը: