Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդականին ներկայացրել է ԼՂ հումանիտար ճգնաժամը
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:
ԱԽ քարտուղարը շնորհավորել է «Չանդրայաան 3» առաքելության լուսնի վրա կատարած բարեհաջող վայրէջքի առիթով: Վերոնշյալի շրջանակներում քննարկվել է տիեզերական արդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և կարևորել դրա հաղթահարման համար միջազգային համայնքի ներգրավվածությունը:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և քննարկել մի շարք ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հեռանկարները: